• Կենսագրություն

    Ծնվել է 1923 թվականի հուլիս 8-ին Երեւան քաղաքում: Սովորել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել է Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որից վերադառնալով՝ ընդունվել է Գեղարվեստի ինստիտուտ, որը ավարտել է 1950 թվականին:

    Աշխատել է Գեղարվեստի կոմբինատում որպես նկարիչ-ձեւավորող:

    Եղել է Նկարիչների Միության անդամ 1952-ից, մասնակցել մի շարք ցուցահանդեսների:

    Մահացել է 1994թ.

  • Կարծիքներ

    Ինքնատիպ արուեստագէտ մը, առանց մեծ հաւակնութիւններու, ապրած իր ներաշխարհով, իր հոգեկան եւ զգացական հաճոյքին համար վրձինը գործածած է մարդոցմէ հեռու, երգելով հայրենի բնութիւնը իր լեռներով, հովիտներով, գետերով, գիւղերով, տարուան բոլոր եղանակներուն, քնարական այնպիսի նրբութեամբ, զգացումի այնպիսի ուժգնութեամբ որ Հայաստանի դաժան լեռներն ու արեգակնային երանգները դարձած են բանաստեղծութիւն, առինքնող, մարդկային։ Բաւէ պահ մը կեդրոնանանք իր որեւէ պաստառին առջեւ, հոգիով անմիջապէս կը հաղորդուիք անոր, կը տեղաւորուիք անոր մէջ եւ ինքնաբերաբար մաս կը կազմէք։ Այս է Մինասեանի մեծ հմայքը. ան որքան ուզած է հեռու ապրիլ մարդոցմէ, այնքան անոնց մօտեցած է իր նկարներով, որ հայրենի բնութեան հրապուրիչ բոլոր մանրամասնութիւնները կրնան վայելել շնորհիւ Մինասեանի զգայուն, խօսուն վրձինին եւ այդ ներանձնացած, մենակեաց բնութեան երգիչը ինքնաբերաբար դարձած է կամուրջ մարդուն եւ հայրենի տարերքներուն միջեւ, ստեղծելով հոգեկան հաղորդութեան խորհուրդ մը որ իր ժողովուրդը կը միացնէ հայրենի բնութեան, նման այն միւս միսթիք մենակեացին որ Նարեկի Մենաստանի իր ներանձնացած խուցէն, իր ջերմեռանդ պաղատանքներով եւ աղերսներով Աստուծոյ միացուց իր հայրենակիցները։

    Համլէտ Մինասեան գիտցած է վրձինի ամենապարզ հարուածներով ստեղծել այդ մոգական մթնոլորտը, որ իրեն հմայքը կը կազմէ եւ իր ՚խոնարհՙ մեծութիւնը։

    Յարութիւն վրդ. Պզտիկեան

  • Կարծիքներ

    Համլետ Մինասյանի վրձնի հիմնաղբյուրը եղել է հայրենի բնաշխարհը: Նրա բնապատկերները դիտողի հոգում ակամա արթնացնում են այն հույզերն ու խոհերը, որ հայրենական պատերազմի տարիներին ժողովուրդը տածում էր մայր երկրի հանդեպ:

    Այդ ապրումներով է ներշնչվել և Համլետ Մինասյանը, մի նկարիչ, որ երիտասարդ տարիքում անել էր պատերազմի բովով: 1950-ականներին մասնագիտական կրթություն ստանալուց հետո, նրա պատկերած նկարների գունա-գծային հնչերանգները մեղմ են, մոտ իրականությանը, մասամբ առնչված նաև ժամանակի ոչ ազատ ստեղծագործական մթնոլորտին: Սակայն, որպես ինքության գրավական, զգալի է արտահայտչալեզվի նրբությունը, բնության տարրերի ձևերի ու գույների ներդաշնակությունը, որոնք ակնառու են «Ջրվեժ», «Աղբյուրի մոտ», «Ձորում», «Գետակ» ու այլ գործերում և որոնք նկարչի անկեղծ, ինքնամփոփ ու համեստ խառնվածքի արտացոլանքն են: Այս խոսուն բանաստեղծականությամբ ու ներքին մաքրությամբ:

    Մինասյանի կտավների գունային կառույցը օգնում է շեշտելու տեսարանների բազմազանությունն ու նրանց բնորոշ գծերը: նկարիչն ասես ձուլված է զգում իրեն հարազատ բնությանը ու ձգտում է որսալ լեռնաշխարհի կաշառող ու անվերջ փոփոխվող գեղեցկությունները...

    Արվեստի գործերը արժեվորվում են ու դառնում մնայուն, երբ իրենց մեջ կրում են ժամանակի շունչը: Այդ շնչով տոգորված Մինասյանի բնանկարները չմարող սիրո ու հավատի խոստովանանք են:

    Շահեն Խաչատրյան

    Scroll upScroll down
  • Կարծիքներ

    Եթե Նկարիչներու Միությունում չցուցադրվեին հանգուցյալ նկարիչ Համլետ Մինասյանի ստեղծագործությունները, ինծի պես շատեր ալ պիտի չիմանային շնորհալի նկարչի գոյության մասին։ Քանի որ նկարիչը, իր կենդանությանը, չէր ունեցել անհատական ցուցահանդես, եւ ասացին, որ ավելի շատ Երեւանից դուրս է ապրելիս եղել։ Այնպես որ այս ցուցահանդեսը կազմակերպողները՝ Հարություն վրդ. Պզտիկյանը, արվեստաբան Շահեն Խաչատրյանը եւ ռեժիսոր Նորա Մուրադյանը գովելի եւ շնորհակալ գործ արեցին արվեստասեր հասարակության համար։ Ես ուրախացա, դիտելով նկարչի ստեղծագործությունները, եւ չեմ կարող չարտահայտվել։ Այո, ցուցահանդեսում նկարիչը մեզ ներկայանում է իր բնանկարներով, որոնք վստահաբար Հայաստանի բնությունից են քաղվում։ Այլազան եւ շատ ճոխ Հայաստանի բնությունից նկարիչը կարողացել է շատ հետաքրքիր նյութեր հավաքել։ Ահավասիկ իր առաջին արժանիքը։

    Նկարները նաեւ ունին, չասեմ պատգամ, բայց արտահայտում են հոգեկան վիճակ մը, որը չի կարող չփոխանցվել դիտողին. դա խաղաղության, ապահովության զգացումն է…։ Անկասկած, նկարիչը կատարելապես տիրապետում է իր նկարչական միջոցներին, իր ստեղծածը հասկանալի է եւ ընկալելի։ Մեղմ, նուրբ գույներու ներդաշնակությամբ, նկարիչը կտավին հարթ մակերեսը վերածում է տարածության եւ մեզ հրավիրում է այնտեղ։ Համոզված եմ, որ ուր ալ որ կախվի նկարիչին գործը՝ ուրախություն պիտի պատճառի դիտողին. նամանավանդ նկարիչի կողմե որեւէ ճիգ չկա ուշադրություն գրավելու։ Իր նկարները անթերի հորինվածքներ են, եւ այնտեղ մանավանդ տեղ չկա այլանդակության եւ արտառոցության համար, որոնց այսօր հաճախ ենք պատահում թե հայ արվեստագետներու գործերում եւ մանավանդ արեւմուտքում ստեղծվածներում, Ռուսաստանից մինչեւ Ամերիկա։ Եւ կարծեք ՙարվեստասերներուն՚ մեծ մասը ամենուր հակված է տպավորվելու արվեստում տիրող այլանդակություններից, հակում, որը օգտագործվում է շատ նկարիչներու կողմե հայ, եւ ոչ հայ դիտողին ուշադրությունը գրավելու համար…։ Ինչպե՞ս բացատրել այս երեւույթը. անշուշտ կա բացատրություն, բայց այս գրվածքը կրնա շատ երկարիլ։

    Համլետ Մինասյանը Հայ հոգին սնող Հայոց հոգեւոր մշակույթի գանձարանը հարստացնողներից էր։ Ինքը հեռացել է մեզանից, բայց իր գործը շարունակելու է մնալ մեր ալ երթալուց հետո…։ Եւ անշուշտ, արվեստագետին գովասանքներ պետք են, մանավանդ իր ողջությանը…։

    Նկարիչ՝ Հակոբ Հակոբյան

    Scroll upScroll down
  • Կարծիքներ

    Համլետ Մինասյանը բնապաշտ արվեստի ներկայացուցիչներից է։ Նրա արվեստը գալիս է արտաքին աշխարհից դեպի ներքինը. նկարիչը բնության ամեն մի անկյունից շոշափում է նրա հուզական պարունակությունը եւ ստանում էսթետիկական ազատություն նյութի հանդեպ։

    Հ. Մինասյանը նկարում է տարածքը տարվա բոլոր եղանակներին եւ օրվա բոլոր ժամերին, հավատարիմ մնալով բնապատկերին, բայց հիացնելով տարածքային դինամիկայով, որի մեջ փնտրում է իր ՚պաթոսըՙ, առանց ավելացնելու ենթակայական բաժին։

    Հ. Մինասյանը բնանկարիչ է, որն ունի սեփական գաղափարական նախասիրությունը եւ նրանով սնում է իր հոգեւոր աշխարհը։

    Համլետի մոտ սերը բնանկարի հանդեպ բնորոշում է իր վերաբերմունքը դեպի կյանքը, ժողովուրդը եւ հայրենի հողը։ Նրա մոտ բնանկարը դաստիարակում է մարդու միտքը եւ զգացմունքները եւ ազդում նրա ներաշխարհի վրա։

    Մարինա Ստեփանյան - արվեստաբան

  • Կարծիքներ

    Համլետ Մինասյանը հայ ժողովրդի փայլուն ներկայացուցիչներից մեկն էր, իր արժանապատվության եւ հայրենասիրության միջեւ որեւէ տարբերություն չդնելով, իր արվեստը նվիրաբերեց հայրենի բնության գեղատեսիլ վայրերը նկարագրելուն՝ իր հոգու ողջ ավյունը ներդնելով այդ պատկերների մեջ։

    Նա չէր սիրում իր աշխատանքները ներկայացնել բոլորին, այն իր ներքնաշխարհի նման պահում էր իրեն, որպես հայրենի հողի մասունքներ։ Ահավոր համեստ էր, ցուցամոլությունից խսիտ հեռու։ Հրաշալի քաղաքացի, ընտանիքի ամուսին եւ հայր էր, վայելում էր շրջապատի հարգանքը եւ այն ընդունում էր ոչ թե ցուցամոլությամբ, այլ խիստ համեստ կերպով։

    Նրա որդի Հրաչիկը իր հոր արժանի զավակն է եւ բարձր է պահում նրա հիշատակը։

    Ժաննա Ստեփանյան

  • Կարծիքներ

    Համլետ Մինասյանի արվեստը բանաստեղծություն է, նրա նկարները քառյակներ են, նրա պոետիկ հոգին մեր լեռներում է։

    Գեւորգ Ավագյան - նկարիչ

    Համլետ Մինասյանը մեր Հայոց երկրի երկրպագուն էր եւ սիրահարը։ Նա իսկական նկարիչ էր, որ ուզեց ստվերում մնալ։

    Գեւորգ Վարդանյան - նկարիչ

    Էտյուդների միշտ գնում էինք միասին։ Շրջել ենք Հայաստանով մեկ։ Նա ճանաչում եւ սիրում էր մեր երկրի ամեն մի քարը, լեռը եւ ծառը։ Նրա նվիրումը իր երկրին անսահման էր։ Ափսոս, շուտ հեռացավ, բայց մեր մեջ է իր նկարներով։

    Ռոբերտ Ավետիսյան

  • Աշխատանքներ

  • 1965-ից սկսած խմբակային ցուցահանդեսներ

  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Իս սիրելի պապիկ ջան…
    Շնորհավոր!!! Ցավոք ես փոքր եմ եղել եւ չեմ հասցրել քեզ ճանաչել, բայց դու միշտ կլինես իմ հոգում ու սրտում…

    8.07.2010թ.

    Իմ սիրելի պապիկ ջան, շատ մեծ հպարտությամբ եմ գտնվում քո ցուցահանդեսին, հպարտ եմ, որ դու իմ պապիկն ես, դու միշտ իմ սրտում եղել ես, կաս ու կլինես!

    Ժ. Մինասյան
    8.07.2010թ.

    Ցավոք, դու հեռացար, երբ ես դեռ 2 տարեկան էլ չկայի։ Իմ հիշողությունների մեջ քո կերպարը աղեկ տպավորված չէ, սակայն քո խորաթափանց կտավները պատմում են քո անսահման բարի հոգու, քո հայրենասիրական ձգտումների եւ հայրենի բնության հանդեպ քո անեղծ սիրո մասին։

    Ավա՛ղ, քո մասին իմ հիշողությունները չեն կարող լրացնել այն խորը վիրապը, որը մնացել է քո ՙհեռանալուց՚ հետո։ … Բայց, այնուամենայնիվ, դու կաս եւ կմնաս իմ սրտում որպես պապիկ, որպես հայրենի բնության ՙմեծ՚ սիրահար։

    Կրտսեր թոռնիկ՝ Արման Մինասյան

    Նկարներ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Սիրով եմ հիշում քեզ, սիրելի Համլետ, դու շատ հրաշալի անձնավորություն էիր եւ կաս։

    Քո բարեկամ եւ ընկեր Սուրեն Ազիզյանի որդի՝ Խաչատուր Ազիզյան։
    Հուզված եմ։

    Спасибо! Получили огромное удовольствие! Чувствуется душа. Поздравляем всех родных и близких с открытием персональной выставки.

    Համո ջան։ Սիրում ենք քեզ։

    «Կապոյտ ծոպեր, ծիածան, ծըփուն ձայներ, միսթի՛ք վարդ,
    Լոյսէ արցունք մոմերու՝ որոնք հանդարտ կը մաշին» (Մեծարենց)։

    Եթէ Սարեան կամ Վարուժան Վարդանեան հայ նկարչութեան Չարենցն են կամ Նարեկացին, Համլէտ Մինասեանը անոնց քնարական քնքոյշ երեւոյթն է՝ ըսենք Տէրեան կամ Մեծարենց՝

    Հ. Յարութիւն վրդ. Պզտիկեան

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    г. Ереван
    Выставка поражает прекрасными экспонатами, от которых трудно отвести взор, они притягивают и вдохновляют наш народ и радуют за талант и мастерство выдающегося Художника - Гамлета Минасяна.

    Огромное спасибо организаторам её.

    Пенсионерка - Арутюнян Винетта К.

    С огромным удовольствием посетила выставку. Здоровья всем родным, чтобы они долго чтили память мужа, отца, деда.

    Спасибо за представленное удовольствие.

    г. Ереван
    8.07.2010

    Ես հիացած եմ, հրաշք է, խոսք չեմ գտնում։ Ես երջանիկ եմ։

    Ռուզաննա
    8.07.2010թ.

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Անսպասելի էր այս ցուցահանդեսը ինձ համար։

    Բայց շատ ուրախալի, որովհետեւ հոգնել ենք ներկած եւ անիմաստ քսվածքներ տեսնելուց նորագույն արվեստի անվան տակ։ Որովհետեւ այս ցուցահանդեսը իրոք արվեստագետի ստեղծագործություններ են նկատելու հեղինակի կողմից։

    Ուրախ եմ եւ շնորհակալության խորը զգացմունքս ցուցահանդեսի կազմակերպողներին։

    Ռոբերտ Մանուկյան
    9.07.2010թ.

    Երբեմն նա ստեղծում է ավելի իրական, քան բնությունն ինքն է։ Նրա տաղանդը պայմանավորված է ոչ միայն մեծ վարպետությամբ, այլ բնությունը սիրելու մեծ ուժով, որ ինքնին տաղանդ է։

    Շ. Հյուսնունց

    Շատ մեծ արուեստագէտ, շատ յաջող ցուցահանդէս։ Փոքր թերութիւն՝ ոչ-հայախօս այցելուներուն համար լատիներէն տառերով բացատրութիւններու պակասը։

    Տ. Շիրվանեան

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Մարդու հոգին Աստծոյ պատկերով եւ նմանութեամբ է ստեղծուած։

    Այն տարիներին, երբ ստեղծագործում էր այս ուրոյն ձեռագիր ունեցող նկարիչը՝ Համլէտ Մինասեանը, մարդու եւ իր Արարչի միջեւ կապը, այդ կապի ամենաանմիջական միջոցը՝ աղօթքը, կարծես կարողացան մարդու միջից արմատախիլ անել…

    … սակայն արուեստը մեծագոյն պարգեւ է՝ տրուած Արարչից, որով մարդը, ստեղծագործելով, նմանւում է հէնց Իրեն, եւ նկարչի ապրած տարիներին այն միակ ձեւն ու միջոցն էր հոգին ապրեցնելու…

    Համլէտ Մինասեանը ա՜յս լեզուով է աղօթել, իր հոգին շնչել է արարչութեան, այն էլ հայի մաքուր տեսակի՝ սքանչելիքով…։ Իր վրձինով նկարիչը անընդմէջ զրոյցի մէջ է բնութեան հետ, այդ իսկ միջոցով էլ, գուցէ ենթագիտակցաբար, իր Արարչի…։ Գեղանկարիչը հաղորդել է կտաւներին բանաստեղծական ու երաժշտական շունչ, երգելով մեր Հայրենի բնութեան բազմաթիւ երանգներն ու փառաբանելով արարչութիւնը. նա հաւատարիմ է իր սրտի թելադրանքին, չանդրադառնալով մէկ այլ թեմայի, այլ միայն բնապատկերային ընդգրկունութեամբ կարողանում է վարպետօրէն իր հարուստ ներաշխարհը փոխանցել մեզ… ի վերջոյ, տաշած քարը երբեք գետնին չի մնում… ու այն սքանչելի է մեր աչքերին…

    Իմ շնորհակալութիւնը Հ. Յարութիւն վրդ. Պզտիկեանին, որի միջոցով մենք ճանաչեցինք այս նկարչին, եւ որի շնորհիւ ես հաղորդակից եղայ խաղաղարար, մաքրագործող, հային իր բնութեանը վերադարձնող այս գոհարների ցուցադրմանը… եւ սա թթուածին էր մեր քաղաքի հեղձուցիչ մթնոլորտում…

    Մարիամ ՝ երաժիշտ
    9.07.2010թ.

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Robert Yegiazaryan, Levon Djenderedjian - Thank You for the beautiful paintings

    11.07.2010

    Հաճելի էր ծանոթանալ այս նկարչի գործերի հետ։

    Հակոբյան Լեւոն
    9.07.2010թ.

    г. Ереван

    Вторично посетила прекрасную выставку Гамлета Минасяна и много добрых, исторически известных местностей обнаружила у мастера Великого Творчества, дорогого Гамлета... На выставке присутствует Его милая подруга Жизни - Карине Минасян.

    Экспонаты выставки прекрасно сохранились для нашей молодёжи… и для истории нашего народа...

    Великое Спасибо.

    Пенсионерка - Арутюнян В. К.

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Ես հիացած եմ վարպետաց վարպետ Մինասյանի նկարներով։ Նրանք ինձ տարան դեպի իմ վաղ անցյալը՝ դեպի հայրենի բնությունը։ Ապրեցի այդ նկարներով եւս մի կյանք՝ մայր բնության գրկում զգալով ինձ։

    Փա՜ռք ու պատի՜վ Մեծ Վարպետին։

    Լիզա Գրիգորյան
    9.07.2010թ.

    Մի կտոր - Հայաստան՝ Հայաստանի մեջ ու մի ազնիվ հայ՝ Հայերի մեջ։

    Այսպես են տաղանդավոր մարդիկ արարում պատմության համար։

    Ժող. ստեղծագործության կենտրոն - Գրիգոր Վարդանյան
    10.07.2010թ.

    Спасибо Мастеру, спасибо организаторам.

    А. Арзуманов 11.07.2010

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Եւ այսպես, մի հրաշք նկարիչ, բարի, խոհեմ ու հաստատուն նկարիչ եւ մարդ, մեր հզոր Հայկական արվեստի լավագույն դեմքերից մեկը, որը իր ուրույն տեղը ունի հայ կերպարվեստում։ Ցուցահանդեսի նկարները շատ հարազատ են եւ մարդամոտ, կա հատուկ կոլորիտ եւ կայուն կառուցվածք, այսքանը գերում է հանդիսատեսին։

    Բնապատկերները, առանձնապես լեռնային տեսարանները, չքնաղ են, գեղեցիկ եւ տեսարժան։ Նկարչի մոտեցումը պարզ է, ազնիվ եւ նվիրական, զգացվում է պարկեշտ հայը եւ ազնիվ քաղաքացին։ Հիացած եմ, որ մեր ազգը այսպիսի պայծառ դեմք է տվել, որը իր հերթին պայծառ արվեստ է ստեղծել։ Միաժամանակ զարհուրելի է, որ խոշոր տերությունները Բաքվի նավթի պատճառով հակահայկական դիրքորոշում են գրավել։ Մեր չքնաղ արվեստով կհակադրվենք անարդար տեսակետին եւ մոտ ապագայում կհաղթենք։ Խորին շնորհակալություն ցուցահանդեսի կազմակերպիչներին։

    Մարտիրոս Պետրոսյան՝ գեղանկարիչ
    10.07.2010թ.

    Փայլուն վարպետություն, Հայրենի բնաշխարհի համ ու հոտի մեծ զգացողություն, արագընկալման եւ տեսածի փոխանցման հրաշալի հունար։ Ափսոս։ Այսօր այսպես արդեն չեն նկարում։ Շնորհակալ եմ՝

    Ռ. Դանիելյան

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Հազար ափսոս, որ նկարիչը այս մեծ երկար չապրեց, սակայն նրա պատկերած Հայաստանը եւ ոգին հավերժ են։ ՙԻվերիա՚ վրացական մշակութային կազմակերպություն՝

    Գ. Տ. Խոստիկյան՝ թարգմանիչ
    13.07.2010թ.

    Հայ գեղանկարչության գանձարանի նմուշներ։ Հայ դպրոցի դավանանքի պահպանյալ։ Հայ Մշակույթի մեծ գործիչ։ Հայ Մարդու իսկական կերպար։ Հայ իսկական նկարիչ, որոնց շնորհիվ է գոյատեւում մեր իսկական արվեստը, եւ երանի այս ավանդույթը, որը թողել է Համլետ Մինասյանը, դառնար շարունակական եւ հավերժող, քանզի, այնտեղ է մեր իսկական ազգային դեմքը, զգացողությունը, մտածելակերպը, ոգին, ուժը, ուրույն ձեռագիր եւ այլը, եկա տեսա եւ հուզվեցի։ Խոնարհվում եմ այս մեծ Հայորդու կերպարի առաջ։

    Խորին հարգանքներով՝ Մ. Եղիազարյան
    10.07.2010թ.

    Ազնիվ եւ Վարպետ նկարչի ցուցահանդես, որ կարծեմ շատերին կուրախացնի։

    Հարթո
    13.07.2010թ.

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Հոյակապ ցուցադրություն է։

    Հրաշալի, մեծ իսկական վարպետի գործեր են։

    Էմիլիա Տեր-Ղազարյան (արվեստաբան)

    Համլետ Մինասյանին կարելի է համարել հայ գեղանկարչության ականավոր վարպետներից։ Նրա նկարները ապացուցում են, որ նա շատ մեծ հայրենասեր է, որ նա շատ լավ զգացել է բնանկարի ոգին եւ շունչը։

    Ղազարյան Հովհաննես
    Ամիրխանյան Արթուր՝ նկարիչներ
    11.07.2010թ.

    Հրաշալի նկարներ են. Ապրես Հրաչ ջան։

    Լիաննա Պողոսյան
    14.07.2010թ.

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Ցավալի է, որ ես եւ շատ շատերը մինչ այժմ չգիտեինք անգամ Համլետ Մինասյան նկարչին։ Իսկ նա մեր կողքին ապրել է եւ ստեղծել գործեր, որոնք շատ տաղանդավոր են, շատ ավանդական ու շատ հարազատ որպես մշակույթ։ Այս բոլոր գործերը կուզենայի ունենալ միշտ աչքերիս առաջ, որ նրանք որեւէ կերպ մասնակցեին մեր երեխաների ճաշակի ու ինքնության ձեւավորմանը, որ այլեւս նա լինի ճանաչված հայ մշակույթի անքակտելի մաս։ Շնորհակալություն նրանց, ովքեր պահպանել եւ սիրով ներկայացրել են մեր ժողովրդին։

    Մարգարիտա Վարդանյան
    Գեղագիտական ասոցիացիայի նախագահ
    10.07.2010թ.

    Удивительно органичный, добротный художник. Нравится и впечатляет. Классика всегда классика.

    Спасибо.

    Григорян Г.
    14.07.2010

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Ես Կապանից եմ։ Հրաշալի է Համլետ Մինասյան ջան։ Ափսոս որ մեր հետ չես, հավեսով կզրուցեի հետդ։

    Լորիկ Մինասյան՝ գեղանկարիչ
    13.07.2010թ.

    Համլետ Մինասյանը պատկերել է Հայաստանի բնությունը, նաեւ Վոլգայի ափը, որը ամենքինս է եւ բոլորինը։ Հիմա այդպես չէ։ Լսել էի կարծիքներ նրա նկարների մասին (շատ լավ կարծիքներ)։ Ես էլ շատ սիրեցի ներկայացված նկարները եւ նկարչին։

    Գոյություն ունի կարեւոր երեք երգ. 1. Սերս գաղտնի թող մնա, 2. Ես չեմ ուզում սիրես ինձ, 3. Ես իմ սիրտը քեզ եմ տալիս, բայց չդնես դու վանդակ։

    Հուսանք, որ բնության անաղարտության իմաստով հին ժամանակները կվերադառնան։ Փառք ու պատիվ իմաստուն նկարչին։

    Հ. Գ. Նաեւ ՙԼոռի Անդորր՚ - նկարի մովն, նույնիսկ անդորրը 1965 թվին եղել է այլ։ Շատերն են ուզում, որ Հայաստանը ծաղկի, նաեւ օտարները. նպաստենք դրան։ (բայց "Тише едешь-дальше будешьե։ Եւ թող որ ծաղկի ամբողջ երկիր մոլորակը։

    Սոֆյա Մաթեւոսյան՝ ծրագրավորող
    14.07.2010թ.

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Տեսա կյանքը, գեղեցիկը, նրա ոգին, սերն ու անհուն սերը՝ այս ամենով հառնեցի՝ շնորհակալություն։ Մինասյան, դու կապրես ու կապրեցնես։ Շնորհակալություն

    ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր
    Ռաֆայել Ջրբաշյան
    14.07.2010թ.

    Նուրբ եւ լուսավոր տեսողություն, համարձակ եւ մեծ կարողության վրձին։ Անկեղծ եւ ազնիվ նկարիչ։

    Ուրեմն սա էլ ենք ունեցել եւ քչերս ենք տեսել ժամանակին։

    Լույս իրեն։

    Սամվել Ղազարյան
    15.07.2010թ.

    Հրաշալի մարդ եւ հրաշալի նկարիչ։

    Սաշա Նազարյան

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Հիանալի ցուցահանդես է՝ ե՜ւ իր բարձր գեղանկարով, ե՜ւ Հայաստան աշխարհը նկարագրելով։

    Ափսոս, որ այսօր միասին չենք, ցավում եմ։

    Համլետը եղել է իմ ամենալավագույն ընկերներից, հարազատ եւ այսօր էլ այդ ամեն ինչը մնացել է։

    Արմեն Աթայան

    Մաեստրոյի նկարներում պատկերված են մեր բնօրրանի հարազատ պատկերները, եւ դա չի կարող անտարբեր թողնել ոչ մի հայի, իսկ օտարերկրացիների համար այս գունեղ կտավները Հայաստանի գողտրիկ անկյունները բացահայտելու լավագույն միջոցներից են։

    Գեւորգ Գեւորգյան

    Große Kunst, große Malerei!
    Es war schՓnste Reise durch Armenien.

    16.07.2010

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Հաճելի անակնկալ էր սիրելի Համլետի աշխատանքների ցուցահանդեսը։ Մեր անցած գնացած երիտասարդ տարիները երեւացին եւ շարժվեցին ժապավենի վրա։ Իմ քեռուս տղայի գեղանկարչությամբ միշտ հպարտանում էինք։ Այսօր վերապրեցի եւ զգացի այն ջերմությունն ու բարիությունը, որը ճառագայթվում էր նրա դեմքից։

    Չափազանց ընկերասեր, յուրահատուկ հումորով եւ անչափ համեստ անձնավորություն էր մեր Համլետը։

    Ցուցադրված կտավներում գունային ներդաշնակությունը ըստ ինձ կատարված են բարձր վարպետությամբ։ Մասնագիտական գնահատականները թողնում ենք նկարիչների քննադատությանը։

    Ես եւ կինս՝ Նինան, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու կապակցությամբ։

    Այս ցուցահանդեսը առժանավույն տուրք է Համլետի ստեղծագործական կյանքի եւ իհարկե պարտքի լիարժեք կատարում նրա հիշատակին հարազատների եւ կազմակերպիչների կողմից։ Կեցցեք!

    Անդրեյ եւ Նինա Այդինյաններ
    15.07.2010թ.

    ……Հարգանքներս մեծարված դասական երկեր…

    Շնորհավորում եմ։

    Կարեն Օր.։

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Я горда, что была современницей такого талантливого и великого художника, чудесного человека, истинного армянина, как наш любимый и уважаемый Гамлет Минасян, он оставил огромное наследие своему народу в виде чудесных красок - красок на полотне. Мы гордимся тобой, с уважением

    Казарян Жанна
    16.07.2010

    Բնապատկերի մեծ վարպետ եւ մեծ արվեստագետ, այսպիսին է այս մեծ նկարիչը, յուրաքանչյուր անգամ դիտելիս մեծ հաճույք ես ստանում բնության այս տեսարաններով։

    Այսպիսի նկարիչները պետք է միշտ հիշվեն։

    Գ. Մարկոսյան
    17.07.2010թ.

    ՙՍեւանի ժայռոտ ափերը՚. այս նկարն ինձ շատ դուր եկավ, գույները եւ ձեւերն են եւ կա շատ օդ… շնորհակալ եմ ձեզանից։

    Սեւադա Պետրոսյան

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Համլետ Մինասյանի կտավները գերում են իրենց պարզությամբ (որոնք հեռու են պարզունակ լինելուց)։ Հանդիսանալով խոշոր բնանկարիչ՝ նա խուսափում է իր կտավներում պարզ կրկնողություններից, ինչն այնքան էլ հեշտ չէ տվյալ ժանրում։ Նրա ամեն մի կտավը կարծես ունի իր ուրույն սյուժեն, բովանդակությունը, տրամադրությունն ու մթնոլորտը…

    Պետք է փաստել եւս մի արժանիք. նրա մոտ լավ են ստացվում բոլոր տիպի բնապատկերները՝ ե՜ւ ձմեռային տեսարաններ (ձյունածածկ լեռներ, գյուղեր), ե՜ւ ամառային ջերմ պատկերներ, ե՜ւ գարնանային թարմ տեսարաններ, ե՜ւ աշնանային թունդ գույներ։ Բացի այդ, նա չունի մի կոնկրետ նախասիրություն։ Համլետ Մինասյանի կտավներում առկա են ե՜ւ անտառային պատկերներ, ե՜ւ ծովափնյա տեսարաններ, ե՜ւ ժայռապատ լեռներ…

    Համլետ Մինասյանի նկարչության մեջ հիացնում է այն պարզ հայացքը, որը նա նետում է դեպի պատկերը եւ կարծես միանգամից պատկերում եւ ցուցադրում է դիտողներին առանց ինչ-որ ՙնորարարական՚ խորամանկությունների։

    Կտավներում բնությունը շնչում է Հ. Մ.-ի զգացողությամբ, սակայն բոլորին հասկանալի, ընկալելի…

    Բավական դժվար է ունենալ ուրույն ձեռագիր, բայցեւայնպես մատչելի լինել շատերի համար։

    Կարծում եմ Հ. Մ.-ին դա հաջողվել է…

    Արսեն Բաբաջանյան՝ երգիչ, կոմպոզիտոր, արվեստագիտության թեկնածու
    16.07.2010թ.

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Ձեր նկարների շունչը ստիպեց մի պահ մտածել այն ամենի մասին, ինչը մենք բաց ենք թողել այս կարճ տարիների ընթացքում, այն ժամանակի, որը անվերադարձ կորցրած է։ Առանց որեւիցե մի երկմտանքի ասում ենք՝ ոգեշնչված ենք։ Հատկապես տպավորվեց ՙՈւշ աշուն՚ նկարը, եւ այնքան էլ էական չէ՝ կկարդաք դուք սա, թե ոչ, կարեւորը այն է, որ մենք այցելեցինք ձեզ, եւ հուզվեցինք, թեկուզեւ քիչ, բայց դա մեր պակաս փորձից է։ Ցանկանում ենք անմոռացություն եւ լուսավոր կյանք։

    Գեղարվեստի ակադեմիայի 3-րդ կուրսի գեղանկարիչներ՝ Արմեն Շահնազարյան

    Կեցցես, Համլետ՝ ապրիր երկար եւ ստեղծագործիր քո ազատ հոգու հետ համահունչ։

    գեղանկարիչ Հռիփսիմե Գրիգորյան
    8.07.2010թ.

    Երեւի ավելի լավ է իմ մեջ մնա տպավորությունը. այդ դեպքում ինձ ավելի կօգնի։

    Շատ սովորեցի։

    Ժ. Գրիգորյան
    17.07.2010թ.

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Հաջորդ
  • Ոսկեմատյանի արձանգրություններ

    Վառ հիշատակ Համլետին շատ տրամադրող նկարներ էր։

    Միքայելյան
    17.07.2010թ.

    Շատ հաճելի բնական նկարներ էին։

    Լեւոնյան Մարգարիտ - 65 տ., ք. Երեւան

    Les tableaux etaient splendides.

    L. Palyan

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19
    Նկարներ
  • Հրապարակված կարծիքներ

    Շ. ԽԱՉԱՏՐՅԱՆ.«ՙՀԱՄԼԵՏ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԲՆԱՆԿԱՐՆԵՐԸ ՉՄԱՐՈՂ ՍԻՐՈ ՈՒ ՀԱՎԱՏԻ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ԵՆ՚»

    ԵՐԵՒԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց նկարիչ Համլետ Մինասյանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացվեցին Համլետ Մինասյանի տարբեր ժամանակներում կերտված 82 գեղանկարչական աշխատանքները, որոնք նկարչի կենդանության օրոք չեն ներկայացվել հանրության լայն շրջանակներին, սակայն բարձր գնահատականի են արժանացել արվեստագետների եւ մասնագետների կողմից։

    Ինչպես ՙԱրմենպրես՚-ի հետ զրույցում նշեց արվեստագետ, ցուցահանդեսի աշխատանքները համակարգող Շահեն Խաչատրյանը, Համլետ Մինասյանի վրձնի հիմնաղբյուրը եղել է հայրենի բնաշխարհը։ ՙՆրա բնապատկերները դիտողի հոգում ակամա արթնացնում են այն հույզերն ու խոհերը, որ հայրենական պատերազմի տարիներին ժողովուրդը տածում էր մայր երկրի նկատմամբ՚,- ասաց Շահեն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ Հ. Մինասյանի կտավների գունային կառույցը օգնում է շեշտելու տեսարանների բազմազանությունն ու նրանց բնորոշ գծերը։ ՙՆկարիչն, ասես, ձուլված է զգում իրեն հարազատ բնությանը ու ձգտում է որսալ լեռնաշխարհի կաշառող ու անվերջ փոփոխվող գեղեցկությունները՚,- նշեց նա՝ ավելացնելով, որ արվեստի գործերը արժեւորվում են ու դառնում մնայուն, երբ իրենց մեջ կրում են ժամանակի շունչը. այդ շնչով տոգորված՝ Հ. Մինասյանի բնանկարները չմարող սիրո ու հավատի խոստովանանք են։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների վարչության պետ, արվեստագետ Սոնա Հարությունյանը եւս կիսեց տպավորությունները. ՙՄասնագիտական առումով շատ գրագետ աշխատանքներ են արված եւ դրա հետ միասին չափազանց մեծ անկեղծություն կա։ Բացի դրանից, պարզ երեւում է, որ նկարիչը նաեւ մանրուքների մեջ է գտնում այդ բնության ուժը, որի միջոցով պատկերում է բնությունը եւ հաղորդակից դարձնում բնությանը՚,- ասաց Սոնա Հարությունյանը։ Նրա խոսքով՝ նկարչին հատուկ են մեղմ գույները։ Հարություն վարդապետ Պզտիկյանի կարծիքով՝ Համլետ Մինասյանը ինքնատիպ արվեստագետ է՝ առանց հավակնությունների։ ՙՆա իր հոգեկան եւ զգացմունքային հաճույքի համար է վրձինը գործածում։ Նա երգում է հայրենի բնությունը իր լեռներով, հովիտներով, գետերով եւ գյուղերով։ Համլետ Մինասյանը գիտի վրձնի ամենապարզ հարվածներով ստեղծել մոգական մթնոլորտ՚,- նշեց Հարություն վարդապետ Պզտիկյանը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հուլիսի 18-ը։

    Նյութը դիտվել է 14 անգամ
    http://armenpress.am/news

    Scroll upScroll down
    1  2  3  4  5  6  7  8
    Հաջորդ
  • Հրապարակված կարծիքներ

    «Լրահոս, Մշակույթ», 8.07.2010
    «ՆՐԱ ՎՐՁՆԻ ՀԻՄՆԱՂԲՅՈՒՐԸ ԵՂԵԼ Է ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ»

    Այսօր Նկարիչների տանը (Աբովյան փ. 16) տեղի ունեցավ նկարիչ Համլետ Մինասյանի (1923-1994 թթ.) առաջին անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացվեցին Հ. Մինասյանի տարբեր ժամանակներում կերտված աշխատանքները, որոնք նկարչի կենդանության օրոք չեն ներկայացվել հանրության լայն շրջանակներին, սակայն բարձր գնահատականի են արժանացել արվեստագետների եւ մասնագետների կողմից։

    ՙՆրա վրձնի հիմնաղբյուրը եղել է հայրենի բնաշխարհը։ Նրա ՙՋրվեժ՚, ՙԱղբյուրի մոտ՚, ՙՁորում՚, ՙԳետակ՚ եւ այլ աշխատանքները նկարչի անկեղծ, ինքնամփոփ ու համեստ խառնվածքի արտացոլանքն են՚,- Հ. Մինասյանի մասին ասել է ցուցահանդեսի համադրող Շահեն Խաչատրյանը։

    Համլետ Մինասյանի առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվում է ընտանիքի նախաձեռնությամբ։ Ցուցահանդեսը, որն իրենց մասնակցությամբ կպատվեն բարձրաստիճան պաշտոնյաներ եւ, իհարկե, արվեստի հանրաճանաչ գործիչներ, կտեւի 10 օր՝ մինչեւ հուլիս 18-ը։ Մուտքն ազատ է։

    Վեբ կայք՝ ԱրմԱր։

    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8
    Հաջորդ
  • Հրապարակված կարծիքներ

    «Առավոտ», 9/07/10
    «ՆՐԱ ՆԿԱՐՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈԳՈՒՆ ՇԱՏ ՄՈՏ ԵՆ»

    Չնայած նա նկարել է ինքն իր համար

    ՙԱյս նկարիչը նկարչության ոլորտի Վահան Տերյանն է, Միսաք Մեծարենցը՚,- երեկ Երեւանի նկարիչների միությունում նկարիչ Համլետ Մինասյանի ետմահու առաջին անհատական ցուցահանդեսի բացման ժամանակ նման կարծիք հայտնեց Հ. Հարություն Պզտիկյանը, որն ավելի շատ հայտնի է Հարություն վրդ. անունով։ Իսկ ցուցահանդեսի համադրող Շահեն Խաչատրյանը ՙԱռավոտի՚ հետ զրույցում հայտնեց, որ Հ. Մինասյանը մի նկարիչ է, որ ամբողջ հոգով նվիրված է եղել հայոց մայր բնությանը. ՙԵրբ նայում ենք նրա նկարները, զարմանալի կերպով մեր մեջ արթնանում են մեր ժողովրդի այն զգացումները, որը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նա տածում էր դեպի բնությունը։ Այդ կռվի ոգին էր փրկել սիրելի երկիրը։ Եւ ահա հենց այդ ժամանակ, նա 19 տարեկան հասակում գնաց պատերազմ, 5 տարի հետո վերադարձավ սովորեց եւ ամբողջ էությամբ նվիրվեց բնությանը։ Հիմա նայելով նրա նկարները՝ չենք զգում անջրպետ բնության եւ նրա միջեւ։ Բնությունը սիրող ոգի ուներ, եւ բնությունը պատկերելու բանաստեղծական շունչ։ Նրա նկարներից զգում ենք այն սերն ու անկեղծությունը, որը արվեստի համար շատ կարեւոր է, որպեսզի ամեն մեկի հոգու հետ խոսի։ Ես կարծում եմ, որ նրա նկարները մարդկանց հոգուն շատ մոտ են։ Այս ցուցահանդեսը նայելու կգան նաեւ պաշտոնավոր մարդիկ, եւ սա լավ առիթ է, որ նրանք սկսեն մտածել այն մասին, որ թերեւս ճիշտ կլինի ամեն տարի հայոց բնությանը նվիրված հատուկ ցուցահանդեսներ անեն, որպեսզի պահպանվի բնության նկատմամբ այն սերը, որ մեր ժողովուրդը բերել-հասցրել է մինչ մեր օրերը՚։

    Համլետ Մինասյանի հիմնականում բնության պատկերներով ստեղծագործությունները միշտ էլ բարձր գնահատականի են արժանացել արվեստագետների եւ մասնագետների կողմից, սակայն նա իր կյանքի ընթացքում որեւէ ցուցահանդես չի ունեցել, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց նրա որդի Հրաչ Մինասյանը, նկարիչը եղել է համեստ եւ ինքնամփոփ մարդ. ՙՆա այդպիսի բնավորություն ուներ, չէր ցուցադրվում ընդհանրապես, նկարում էր ինքն իր համար՚։ Ուստի նրա մահից հետո միայն հնարավոր դարձավ կազմակերպել նկարչի անհատական ցուցահանդեսը, որն էլ անում էին Հ. Մինասյանի ընտանիքի անդամները՝ նրա 87-ամյակի առթիվ։ Հրաչ Մինասյանի ներկայացմամբ. ՙՆման գաղափար վաղուց կար, սակայն այս տարի հնարավոր դարձավ այն իրականացնել։ Այսօր նրա ծննդյան օրն է, պետք է դառնար 87 տարեկան, հենց այդ պատճառով ենք այս օրն ընտրել ցուցահանդեսի բացման համար, փորձեցինք համապատասխանեցնել, ցանկացանք ցույց տալ նրա նկարները, որոնք նա մինչեւ մահվան տարին՝ 1994 թվականը նկարել է։ Այսօր այստեղ ներկայացված է 82 աշխատանք։ Դահլիճի հնարավորությունների սահմաններում ենք ներկայացրել, նա ունի նաեւ այլ լավ աշխատանքներ, որոնք նրա կենդանության օրոք չեն ներկայացվել հանրության լայն շրջանակներին՚։

    Մեր այն հարցին, թե առաջիկայում նախատեսո՞ւմ են այլ ցուցահանդեսներ կազմակերպել, նա պատասխանեց. ՙԱռաջիկայում էլ է հնարավոր, որ անենք, սակայն այս ցուցահանդեսի արդյունքները տեսնելուց հետո։ 2 տարի առաջ փոքրիկ ցուցահանդես եղավ Ֆրանսիայում, որը կազմակերպվել էր վարդապետ Հարությունի ջանքերով։ Այդ ցուցահանդեսի արդյունքները շատ լավն էին, դրա համար էլ որոշեցին այստեղ էլ անել՝ ավելի մեծ՚։

    Նշենք, որ ցուցահանդեսը տեւելու է 10 օր՝ մինչեւ հուլիսի 18-ը եւ մուտքն ազատ է։

    Scroll upScroll down
    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8
    Հաջորդ
  • Հրապարակված կարծիքներ

    «Իրատես de facto», թիվ 9-12/07/10
    «ՆՐԱ ՊՈԵՏԻԿ ՀՈԳԻՆ ՄԵՐ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է»

    Ճշմարիտ նկարիչ, որ նախընտրում էր մնալ ստվերում, հայրենի բնաշխարհի սիրահար, բնության երգիչ. այսպես են արվեստագետները բնութագրում գեղանկարիչ ՀԱՄԼԵՏ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ (1923-1994)։

    Երեկ նկարիչների տանը բացվեց Համլետ Մինասյանի աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է ընտանիքի նախաձեռնությամբ։ Ներկայացված են տարբեր ժամանակների գործեր, որոնք նկարչի կենդանության օրոք չեն ցուցադրվել, սակայն արժանացել են արվեստաբանների եւ մասնագետների բարձր գնահատականին։ Եկել է (թեկուզ ուշացումով) նրա արվեստի մասին խոսելու ժամանակը, համոզված են արվեստագետները։

    ՙԱյս նկարներով միշտ շրջապատված ենք եղել, - ասում է նկարչի որդին՝ Հրաչյա Մինասյանը,- բայց երբ նկարներն ամբողջական ներկայացվեցին, ուրիշ տպավորություն ստեղծվեց, ասես, նորովի ենք զգում դրանց արժեքը, մարդիկ էլ գալիս են, նայում խորհրդային դպրոցը, որ գրեթե վերացել է՚։ ՙՆրա բնապատկերները դիտողի հոգում ակամա արթնացնում են այն հույզերն ու խոհերը, որ Հայրենական պատերազմի տարիներին ժողովուրդը տածում էր մայր երկրի նկատմամբ՚,- ասում է ցուցահանդեսը համակարգող, արվեստաբան Շահեն Խաչատրյանը, ավելացնում նաեւ, որ Համլետ Մինասյանը երիտասարդ տարիքում անցել է պատերազմի միջով, մասնագիտական կրթություն է ստացել 50-ականներին, նրա պատկերած նկարների գունագծային հնչերանգները մեղմ են, մոտ իրականությանը եւ մասամբ առնչվում են ժամանակի ոչ ազատ ստեղծագործական մթնոլորտին։ Ուրեմն, ինչպե՞ս է ընկալվում Համլետ Մինասյանի արվեստը ժամանակի մեջ, երբ մեր օրերի նկարչությունը մի ուրիշ, իրականությունից կտրված տարածք է ենթադրում։ ՙԵրբ մշակույթը, արվեստը կտրվում են իրականությունից, իր արմատներից, սկսում են աղճատվել, հեռանալ ազգի պատմությունից, նրա հոգեւոր մեծությունից, - ասում է արվեստաբանը։- Համլետ Մինասյանը հայտնի անուն չէ, բայց այնքա՛ն սիրելի է։ Երբ նայում ես նրա կտավները, մտածում ես՝ ինչպիսի՞ զգացումով է կապված եղել իր ազգին, իր հայրենիքին։ Ասես հուշում է՝ մի մոռացեք այն, ինչ մեզ համար սուրբ է։ Այսօր մենք ուզում ենք միանալ, նմանվել բոլորին, որը գլոբալիզացիայի ճանապարհն է ու նաեւ վտանգավոր ճանապարհ է, սա նշանակում է մոռանալ սեփականը։ Չինաստանն աշխարհի մեծագույն երկրներից է, այնտեղ էլ կա ժամանակակից արվեստ, վերացական արվեստ, բայց ազգային ոճն իր շարունակությունն ունի, դա կենտրոնական ճանապարհին է, որով ընթանում է չինական արվեստը, մնացյալը դրա շուրջն է։ Ահա լավ օրինակ մեզ համար։ Մոռանալ սեփական ուղին նշանակում է մոռանալ սեփական անցյալը, նորը չի կարող առնչվել այն էությանը, հավատին, երազանքին, որ ստեղծել են մեր մշակույթի հանճարները։ Եթե քոնը չունես, ընդհանուրի մեջ տարրալուծվում ես։ Շատերին թվում է, թե մենք պետք է մերը մոռանանք համաշխարհային մակարդակի բարձրանալու, աշխարհին ներկայանալու համար։ Արշիլ Գորկին, առանց ազգայինը կորցնելու, միջազգային ճանաչում ձեռք բերեց, ավելին՝ բացեց նոր ճանապարհ աբստրակցիոնիստների համար։ Համլետ Մինասյանն իր հերթին հիշեցնում է մեզ՝ ՙերբ կտրվում ես արմատներիցդ, պատմությունը վերջանում է։ Չպետք է կորցնենք խորանը, որտեղից գալիս է արվեստի աղոթքը՚։

    ՙՁորակ՚, ՙԱղբյուրի մոտ՚, ՙՋրվեժ՚, ՙԳետակ՚, ՙԵրեկո՚… Վերնագրերն արդեն իսկ խոսում են բնության, հատկապես՝ հայրենի բնության նկատմամբ նկարչի առանձնահատուկ վերաբերմունքի, անկեղծ ու ինքնամփոփ խառնվածքի, աշխարհին ուղղված բանաստեղծական հայացքի մասին։ Հարություն վարդապետ Պզտիկյանը նրան անվանում է հայրենիքի նկարչության Տերյան, Մեծարենց։ Մարդու եւ բնության երկխոսությունը, արարման խորհուրդը բացահայտելու փորձերը մեղմ հիացմունքը, խոնարհումը բնության անիմանալի ձեւերին մի նոր արարման հիմք են դառնում՝ ստեղծում Համլետ Մինասյանի աշխարհը։ Նա չի պարտադրում ոտք դնել իր տարածքը, պարզապես հյուրընկալ տանտիրոջ պես բացում է դռները։ Նրա արվեստը դաստիարակում է մարդու ե՜ւ միտքը, ե՜ւ զգացմունքները, ասում է արվեստաբան Մարինա Ստեփանյանը։ Ասում են նաեւ, թե նա որքան էլ ուզում էր հեռու ապրել մարդկանցից, այնքան նրանց մոտենում էր իր կտավներով։ Իր անհանգիստ վրձնի շնորհիվ՝ մենակյաց բնության երգիչն ինքնաբերաբար դարձել է կամուրջ մարդու ու նրա հայրենի տարերքների միջեւ։ Ասում են նաեւ, որ Համլետ Մինասյանի արվեստը բանաստեղծություն է, նրա նկարները քառյակներ են, նրա պոետիկ հոգին մեր լեռներում է։ Նկարչի աշխատանքների առջեւ երկար կանգնել պետք չէ, նա այնքան անմիջական ու պարզ է խոսում, որ հեշտությամբ գտնում ես բոլոր հարցերիդ պատասխանները։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հուլիսի 18-ը։

    Արմինե Սարգսյան

    Scroll upScroll down
    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8
    Հաջորդ
  • Հրապարակված կարծիքներ

    «Ազգ», 14/07/10
    ԲՆԱՆԿԱՐԻՉԸ

    Չնայած նա նկարել է ինքն իր համար

    Օր օրի սաստկացող շոգը սպառնում է անգամ մարդկային բանականությանը՝ այնպիսի զգացողություն է, ասես ոչինչ խելացի ոչ մտածվում, ոչ ապրվում է։ Շոգը մտածել է տալիս միայն իր մասին, հետապնդում-հալածում մի տեսակ տենդոտ, նույնիսկ խանդոտ… Այս օրերին մշակութային (կամ այլ) ամենալավ ձեռնարկն անգամ թվում է ձախողման է դատապարտված՝ շոգը պարզապես լափում-կանխում է. տիրապետող վիճակ է դարձել եւ ոչ միայն՝ ֆիզիկապես։ Նկարչի տան 2-րդ հարկի ցուցասրահում սակայն բացված ցուցահանդեսի բնանկարչական գեղեցկությունը ի չիք դարձրեց այս զգացողությունը։ Հայրենի բնաշխարհը Համլետ Մինասյանի հայացքի ու վրձնի հպումից վերաշնչավորված է անհատական սիրո ջերմությամբ։

    Համլետ Մինասյանը մեր ավագ սերնդի գեղանկարիչներից է, շատերին, սակայն, ցարդ անհայտ անուն։ 1994-ին կյանքից 73 տարեկանում հեռացած նկարչի առաջին ցուցահանդեսը բացվեց ընդամենը 3 օր առաջ։ Ուշացած է։ Բայցեւայնպես՝ մոռացված անունների վերհանման այսպիսի փորձերը գնահատելի են։

    Գեղանկարչի ստեղծագործական ներշնչանքները հայրենի հողից ծնվում ու փթթում են հայրենի բնության ամեն ծալքում։ Նրա արվեստը ծավալվում է դասական նկարչության ձեւի ու գունարտահայտության տարածքում։ Նա հավատարմորեն շարունակողն է ավանդական մեր նկարչական մտածողության։

    Ժամանակակիցները նրա մասին պատմում են՝ որպես համեստ, ինքնամփոփ եւ անկեղծ նկարագրով անձնավորության։ Ակնհայտ ճշմարտություն է, որ ստեղծագործությունն իր կերտողի ներաշխարհի այս կամ այն արտացոլումն է, արտահայտության կերպը։ Այդպիսին է Համլետ Մինասյանի բնանկարչությունը, որ մարդու եւ բնության պարզ մտերմություն է, գեղեցիկ երկխոսություն։

    Դրանք այնքան իրական են, ամեն ինչ ծանոթ ու հարազատ, որեւէ օտար տարր, որեւէ մտացածին երեւույթ, գունագիծ կամ շտրիխ չի թափանցում այս աշխարհ։ Սակայն եւ բնության հարազատ վերարտադրությունը սոսկական չէ, այն անցնում է նկարչի հոգու ճանապարհով, անհատականանում ներքին զգացողական շերտերում (ՙԱղբյուրի մոտ՚, ՙՀացթուխները՚, ՙՍեւան՚, ՙԱշնանային տեսարան՚, ՙՀայկական ամառ՚)։ Նա փորձում է թափանցել բնության խորքը, լսել նրա ձայնը, նրա բազմախորհուրդ լեզուն՝ գտնել ու թարգմանել մայրամուտի շառագույնը սարերի կարմրակապույտ լանջերին, ողորկ քարերի զրույցը գետի ջրերի հետ, հասկանալ աշնանային ծառերի խուճապն ու ծաղկող ծառի բերկրանքը, դիպչել դարչնադեղին ժայռերի կարծր հպարտությանը։ Նրա նկարներում բնությունը հանդարտ է զրուցում, այն չունի լարվածություն, առավել եւս դրամատիզացված չէ, նա հանգիստ ապրում է իր միլիարդավոր օրերից մեկը, ինքը շնչում է ու վարակում քեզ։ Նկարիչը որսում է ոչ միայն տեսարանի իրական գեղեցկությունը, բնության ձայների բազմազանության ներդաշնակությունը վերահաստատելով, այլեւ ամենակարեւորը՝ ստեղծում է կտավի ներքին մթնոլորտ։ Նրա սարերը, գետը, անտառը շարժման, ներքին զարգացման մեջ են, ու շատ խոսուն է հատկապես ծառը՝ գրեթե մենակ, կենդանի, զգացական։

    Իզուր չէ Գեւորգ Վարդանյանը գրում, որ նրա նկարչությունը սիրո խնկարկում է հայրենի հողին, ճշմարիտ մի նկարիչ, որ, սակայն, գերադասում էր մնալ ստվերում։ Նկարչի ստեղծագործության մոտիվներն ու հոգեկերտվածքը լավ է ըմբռնել Մխիթարյան միաբան հայր Հարություն Պզտիկյանը. ՙՄինասյանը ուզում էր հեռու ապրել մարդկանցից, բայց մերձեցավ նրանց իր նկարներով։ Շնորհիվ զգայնորեն խոսող վրձնի, նա ակամա կամուրջ դարձավ՝ մարդուն իր հարազատ տարերքին՝ բնությանը մերձեցնելով, ստեղծեց նրա հետ հաղորդակցման հոգեւոր խորհուրդ՚։

    Վարդապետ Պզտիկյանը, որն իր համար անսովոր երկար բացակայեց Հայաստանից, կրկին այստեղ է եւ ցուցահանդեսի բացման օրը պատմեց, թե ինչպես հայտնագործեց Համլետ Մինասյանին։ 2 տարի առաջ էր, երբ հեռուստառեժիսոր Նորա Մուրադյանը նրան առաջարկեց տեսնել գրեթե անհայտ նկարչի գործերը։ Եւ ահա անակնկալը։ Նույն տարին տպագրվում է փոքրիկ ալբոմ, ապա Սեւրի Մխիթարյան մշակութային կենտրոնում բացվում Համլետ Մինասյանի ցուցահանդեսը՝ ներկայությամբ պատվարժան հյուրերի՝ Ֆրանսիայի պետնախարար Պատրիկ Դեվեջյանի, Իսսի լէ Մուլինոյի քաղաքապետ Սանտինիի եւ այլոց, որոնք տպավորված առաջարկում են նկարչի ցուցահանդեսը բացել նաեւ Փարիզում։ Բայց մինչ Փարիզ՝ Երեւանը կա… Եւ դա եղավ ու շատ գեղեցիկ էր. ՙՆա նկարած է իր հայրենիքը։ Հայրենիքի նկարչության Վահան Տերյանն է նա՚։

    Ցուցահանդեսը համակարգող արվեստաբան Շահեն Խաչատրյանը իրավացի է, երբ ասում է, թե խոսքերն ավելորդ են, որովհետեւ այս նկարները մեր սրտի հետ ավելի պիտի խոսեն, նրանց մեջ դրված հայրենի հողի եւ իր ծնունդ արվեստագետ-զավակի հոգեւոր կապի շնորհիվ. ՙԱյս զգացումներն՝ իր արվեստի, արտացոլում են ամենայն նրբությամբ այն ամենը, ինչը կապում է մարդու հոգին իր երկրի բանաստեղծական գեղեցկության հետ՚։

    Ինչպես եւ՝ ՙՄինասյանի կտավների գունային կառույցը օգնում է շեշտելու տեսարանների բազմազանությունն ու նրանց բնորոշ գծերը։ Նկարիչն ասես ձուլված է զգում իրեն հարազատ բնությանը ու ձգտում է որսալ լեռնաշխարհի կաշառող ու անվերջ փոփոխվող գեղեցկությունները…

    Արվեստի գործերը արժեւորվում են ու դառնում մնայուն, երբ իրենց մեջ կրում են ժամանակի շունչը։ Այդ շնչով տոգորված Մինասյանի բնանկարները չմարող սիրո ու հավատի խոստովանանք են՚։

    Շահեն Խաչատրյանն առաջարկեց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանին՝ ձեւավորել ավանդույթ՝ հայրենի բնաշխարհին նվիրված հատուկ ցուցահանդեսների ամենամյա կազմակերպման, որի մեջ (բնության) թաքնված է ազգային արվեստի առանձնահատկությունների բուն գաղտնիքը, քանի արվեստը, իր ամեն տեսակ նորարարություններով ու ձեւափոխություններով հանդերձ, բնության ներշնչանքով է սնվում։

    Մելանյա Բադալյան

    Scroll upScroll down
    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8
    Հաջորդ
  • Հրապարակված կարծիքներ

    «Եթեր», 19-25/07/10
    ԵՐԲ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՊՐՊՏՈՒՄՆԵՐԸ

    ՙՆկարչի առաջին անհատական ցուցահանդեսը Երեւանում բացվելու էր նրա մահվանից 16 տարի անց։ Ամառային օրվա կեսօրին Նկարչի տան առջեւ արվեստասերների բազմություն էր ներկա։ Համլետ Մինասյանի անունը մարդկանց անակնկալ էր խոստանում։

    … 2005 թվականին ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ Հարություն վարդապետ Պզտիկյանը Երեւանում բարեպատեհ ծանոթացել էր նկարչի որդու՝ Հրաչի հետ եւ… Նկատեց, հասկացավ, գնահատեց առանձնացրած տասնյակ կտավներ, որ բովանդակում էին Հայրենական մեծ պատերազմի բովով անցած, հաղթանակած սովետական զինվոր-արվեստագետի միտքն ու զգացումը, կարեւորում էին մարդու, մարդկայինի, համամարդկայինի կեցությունը. հայրենի երկրի խաղաղ երկնքի տակ ժամանակը նույնանում է քո իսկ ստեղծած տրամադրությանը։ ՙԻնչպե՞ս եւ ինչո՞ւ՚ հարցին կարող ես պատասխանել, եթե քո հող ու ջրի հարազատ զավակն ես, կարող ես տեսնել գույն ու գեղեցկություն, լեռների վսեմ հպարտությամբ ապրել եւ կերտել առօրյան, որ կյանք է կոչվում։

    ՙՀամլետ Մինասյանը մեր նկարչության Տերյանն է, Մեծարենցը՚,- ասաց հայր Հարություն վրդ. եւ նկարչի որդու համաձայնությամբ ստանձնեց արվեստների մայրաքաղաք Փարիզում հայ լավագույն նկարիչներից եւս մեկի անունը հայտնի դարձնելու գործը։

    - 60 աշխատանք ընտրեցի եւ ցուցադրեցի իմ հիմնած մշակութային կենտրոնում։ Երկու օրվա ընթացքին շուրջ 600 այցելու եկավ մադամ դը Պոմպադուրի պալատ, եւ կտավների մեջ տեսավ, թե որ երկիրն է Աստվածաշնչյան Արարատի Հայաստանը, ի՛նչ խոր անդորրություն կա նրա բնապատկերի մեջ, եւ նկարիչը որքան ուզում է հեռու ապրիլ մարդոցմե, դեպի կյանք է վերադառնում իր իսկ վրձնած մթնոլորտին մեջ։

    Մենք եւս ցուցասրահում հայ մարդու բանաստեղծական հոգի զգացինք, կրկին ապրեցինք հայրենի բնության արտասովոր հմայքը, զգացինք երջանկություն, գիտակցեցինք այս հող ու ջրի զավակը լինելու ուժն ու զորությունը։

    - Հարազատ մեղեդի է կարծես Համլետ Մինասյանի յուրաքանչյուր կտավը, եւ ոգեշնչում է ինձ։ Ես հասկացա, որ նույն կերպ երաժշտության մեջ նորարարություն չէր անում նաեւ մեր մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, բայց ստեղծում էր բովանդակ հայկականը,- ասաց նկարչի զարմիկ երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը։

    - Ազգային ոճով առանձնահատկություն. դա մայր բնությունն է ներշնչում։ Նոր հաջողության հասնելու եւ նոր աստիճանի բարձրանալու համար նորից հարթենք այդ ճանապարհը, որ մեր մտածելակերպը ոչ թե ուրիշներին նմանվելով մոռացվի, այլ իր երաժշտական ընկալումներով, հոգեւոր, գունային արտահայտչականությամբ լինի առանձնահատուկ եւ տեսանելի, քանզի մեր բնության հոգին մեր արվեստի մեջ է,- ասաց արվեստաբան Շահեն Խաչատրյանը եւ ՀՀ նկարիչների միության անունից ներկաներին խոստացավ տարվա մեջ միության ցուցասրահներում հայրենի բնությանը նվիրված գեղանկարների ցուցահանդես բացել։

    - Նկարչի ընտանիքը ցանկացավ, որ այս ցուցահանդեսը նախ կազմակերպվի իր հայրենիքում, հետո միայն արտոնություն տա եվրոպական երկրների քաղաքներում ցուցադրելու։ Ո՞վ գիտե՝ դեռ քանի-քանիսն են ստեղծագործել մայր հողի վրա, որոնց անունները ոչ միայն աշխարհին են անծանոթ, այլեւ մենք չգիտենք։ Ես շարունակելու եմ իմ պրպտումները, միայն թե հարազատները պետք է արթուն լինեն, ուզեն, կամենան, որ ես կարողացածիս չափ օգտակար լինեմ,- խոստացավ եւ վստահեցրեց Մխիթարյան վարժարանի, Մխիթարյան մշակութային կենտրոնի եւ ՙՍամվել Մուրադյան՚ հիմնարկի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանը։

    Մանիկ Աճեմյան

    Scroll upScroll down
    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8
    Հաջորդ
  • Հրապարակված կարծիքներ

    “Голос Армении”, 24 июля 2010 года

    Гамлет Минасян вошел в историю армянского изобразительного искусства как тонкий пейзажист, талантливый колорист и мастер красивой и виртуозной линии. Незаурядный колористический дар, высокая культура, умение проникнуть в сущность художественных стилей прошлого и чувство современности определяют его место в искусстве республики. В этом убеждает нас и персональная выставка художника, открывшаяся в просторном зале второго этажа Дома художника Армении.

    УТВЕРЖДАЯ РОДСТВО СО ВСЕМ СУЩИМ

    Нынешняя экспозиция включает в себя как широко известные, так и забытые произведения разных периодов творчества. На выставке в основном представлен пейзаж - важнейшая составная часть его творческого наследия. Художник увлекает темпераментным рассказом о природе, наполненном глубоким смыслом. Рассказывает по-своему ярко, жизнеутверждающе, самобытно, как художник, влюбленный в свою Родину. У него все сердечно и просто - и отношение к живописи, без которой он не мог жить, и к людям, которым всегда стремился помочь. Разглядывая одну за другой картины, поражаешься тому, какое сосредоточенное и возвышенное состояние духа имел художник, приступая к работе. И как нужно было уметь слиться с природой, чтобы говорить о ее сокровенном. Продолжая развивать традиции армянского реалистического искусства, он бережно хранил их в своей пейзажной живописи.

    Работы Минасяна обладают способностью раскрываться не сразу, и секрет этого - в пластическом содержании, сочетающемся с точностью характеристик и состояний. Причудливость пейзажа передана точными ритмами, наиболее полно определяющими содержание полотна. Минасян безошибочно угадывает и находит контрапункт цвета, и потому ни в одной его работе не увидишь бьющей в глаза эффективности.

    … Удивитильным человеком был художник. Влюбленность его в жизнь, в людей, природу, в каждую, окружающую его мелочь, была поистине велика. Для него природа - не слепок, не бездушный лик. Говоря словами поэта, “в ней есть душа, в ней есть свобода. В ней есть любовь, в ней есть язык”. Зеленые холмы и долины в блеске летнего южного солнца, деревья, склонившиеся у подножия Арарата, драгоценная россыпь камней у прозрачной, пронзительно синей воды, пласты каменистой, словно выжженной зноем и временем почвы - все это мотивы пейзажей Г. Минасяна. Он тщательно изучал и с чувством, близким благоговению, писал портрет земного лика своей Родины, со всеми складками, которые оставили на нем века.

    Большинство пейзажей Минасяна полны света, воздуха, краски звучат в полную силу, все формы определенны, контуры четки, композиция отличается строгой архитектоничностью. В отличие от многих художников, в пейзажах Минасяна объекты не растворяются в световоздушной среде, а существуют с ней в полной гармонии, сохраняя свежесть живого эмоционального восприятия, Художник соединяет их с точным знанием каждого изображенного дерева, камня, пласта земли. Его глаз и рука удивительно верны, и в то же время природа в восприятии художника - это всегда Природа с большой буквы. Она для Минасяна оказалась тем прибежищем, где он освобождался от житейской суеты и скованности, которую часто испытывал в общении с людьми, особенно чуждыми ему по духу. Работа с натуры в тесном общении с природой была отрадна и целительна для художника - он словно приобщался к той великой гармонии бытия, которая воспринималась как воплощенный идеал.

    В последней четверти XX века, когда человечество так катострофически быстро утрачивало связь с миром природы, отношение Минасяна к ней многим казалось хитрым ходом, с помощью которого он якобы пытался избегнуть “черновой” работы по художественному обслуживанию злобы дня, как своеобразное бегство от актуальных тем. Это далеко не так. Чтобы написать эти сочные, густые, пропахшие травой и землей картины, надо, конечно, стоять на этой земле обеими ногами. Он чувствует глубоко и сильно эту библейскую Армению. В умении преображать, обращая в факт высокого искусства самые простые и будничные явления, - в этом видится ключ к поэтике Минасяна.

    И все же в чем своеобразие Гамлета Минасяна? Опыт и традиции мастеров старшего поколения и неповторимая индивидуальность, желание и умение художника рассказать о природе, увиденной своими глазами, по-новому - в этом его отличительная черта. Это давало ему возможность говорить о современной стилистике, но тем живописным языком, грамматика и синтаксис которого разработаны армянскими пейзажистами более старшего поколения. Именно они учили внимательно смотреть на природу, работать не только у холста, постоянно и мысленно подбирать краски, смешивать их, мысленно “писать” то, на что смотришь. И он обрел острый взгляд на натуру. Но самым большим учителем для художника была сама природа.

    Пейзаж в природе Армении динамичен. В каждое мгновение меняется свет, меняется цвет, меняется соотношение светлых и темных пятен. Наблюдая за всем этим, он привнес в искусство новое качество - тишину раздумья. Прозрачный и светлый мир, преображенный им, полон присутствия человека, хотя нередко безлюден. Автор строит пространство таким образом, что смотрящий ощущает себя внутри пейзажа и сам становится действующим лицом.

    Для Минасяна цвет стал глубочайшим средством художественного выражения. Он мыслил цветом. Колорит никогда не являлся для него чем-то абстрактным, оторванным от реальной действительности. В его картинах цвет соперничает, играет тенями, меняется и затухает, подобно тому, как это происходит в самой природе.>

    Переходя на выставке от картины к картине, многие из которых хорошо знакомы, ловишь себя на мысли, что видишь их словно впервые. В освещенном сверху пространстве зала, в лучах, рассеянных стеклами окон, все выглядит в ином свете. Картины завораживают своей безыскусной простотой, проникающим в душу покоем. Создается ощущение, что каждое полотно Гамлета Минасяна сопричастно поэзии Армении, в особенности Амо Сагияна. Та же бегущая под горой речка, та же дорога, те же скалы, на которых любил сиживать поэт. Казалось бы создать образ столь же эффективный, сколь и затасканный - дороги в горы. А между тем полотно воспринимаешь как откровение, ослепляющее новизной и первичностью. И это объясняется не только силой лирического заряда, но и тем, что дорога по обогрелой до черноты тропке к вершине, а потом снова к ущелью - от самого начала до конца реальна, конкретна.

    Наверное, именно Минасяну пришла счастливая мысль связать воедино образы природы, созданные поэтом, попытаться зримо передать те мотивы, которые вдохновляли поэта, ту природу, среди которой он жил и работал. И вот уже созданы удивительные “заповедники” на полотнах, каждому из которых отданы долгие часы труда, десятки поездок по весенним, зимним, летним и осенним дорогам, чтобы застать, запечатлеть нужные моменты, определяющие состояние природы. Большое количество художественных подробностей, мастерски отработанных и соединенных в картину, - отличительная особенность стиля Минасяна. Так жадность восприятия художника природы, жизни оборачивается щедростью его искусства.

    Наталия Гомцян

    Scroll upScroll down
    Նախորդ
    1  2  3  4  5  6  7  8
    Հաջորդ
  • Հրապարակված կարծիքներ

    «Իրավունք», թիվ 57, 30.07-2.08.2010
    «ՆԿԱՐՈՒՄ ԷՐ ՀԱՃՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ»

    ՙՎերջերս ՆՄ-ում կայացավ գեղանկարիչ ՀԱՄԼԵՏ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետմահու անհատական ցուցահանդեսը: Կենդանության օրոք գեղանկարիչը մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, սակայն անհատական ցուցահանդես չի ունեցել: Այդ փաստն ընկերներն ու հարազատները բացատրում են նրանով, որ նա ե՛ւ արվեստում, ե՛ւ իրական կյանքում չափազանց համեստ մարդ է եղել:

    Ընկերը՝ Գրիգորը, պատմում է. «Երբ նույնիսկ պեյզաժներ էր անում, եւ ուզում էինք տեսնել, ամաչում էր: Տեսեք, թե ինչ հետաքրքիր ու օրիգինալ նկարներ ունի ստեղծած: Ցանկացած մարդ, եթե լիներ նրա տեղը, հիմա մեծ անուն կվաստակեր: Երեւի, եթե հաջողվել է, ես նրանից սովորել եմ համեստություն, ինչը կարեւոր բան եմ համարում: Ինչքան լավ նկարիչ էր, այնքան լավ մարդ էր: Մենք հանդիպում էինք ամառանոցում, եւ անընդհատ մտքի մեջ մի գեղեցիկ բան կար, ասում էր. «Ինչ կլինի՝ մի 30-40 տարի էլ տեսնեմ Արագածը, լսեմ այս գետի խշշոցը, նոր հետո՝ ինչ կլինի, թող լինի»: Բայց, ցավոք, հիվանդություն ուներ, եւ մահը նրան մեզանից շատ շուտ խլեց: Հետաքրքիր էր, նա անընդհատ դեպի բնություն էր գնում, դեպի արվեստը: Մի օր նստած էինք կողք կողքի, երեկո էր արդեն, նայեց Արագածին, իրեն թվաց, թե ես հեռու եմ նստած իրենից, եւ ասաց. «Գրիգոր, Գրիգոր, մոտ արի»: Մոտեցա, հարցրեցի՝ ի՞նչ է եղել, Համլետ: Ասաց. «Նայիր, օդն ինչ կապույտ է»: Արվեստով ապրող եւ արվեստին ծառայող մարդ էր: Ցավում եմ, որ նման մարդուն նոր են հիշել»:

    Համլետ Մինասյանի անհատական ցուցահանդեսն իրականացրել է որդին՝ Հրաչ Մինասյանը… ով ցանկացել է, որ ցուցահանդեսը համընկնի հոր ծննդյան 87-րդ տարեդարձի հետ: Հրաչը հորը ստեղծագործական աշխատանքներ կատարելու ժամանակ շատ քիչ է հիշում. «Հիշում եմ, որ գնում էր արվեստանոց, որը գտնվում է Կիեւյան կամրջի հարեւանությամբ: Նա ճիշտ ժամանակին դուրս էր գալիս բնություն նկարելու: Հիշում եմ, որ հիմնականում գնում էր նկարելու աշնանն ու գարնանը: Մեկ-մեկ ես էլ եմ գնացել նրա հետ, բայց ինձ շատ չէր տանում: Այսօր նրա գործը շարունակողը միայն քույրս է: Հայրս երբեք անհատական ցուցահանդես չի ունեցել, ուղղակի նրա բնավորությունն այդպես է եղել՝ նկարել է իր հաճույքի համար: Այսօրվա հիմնական նպատակը դրանք ցուցադրելն էր»:

    Գեղանկարիչ Գևորգ Ավագյանի համար ցուցահանդեսում ներկայացված բոլոր աշխատանքներն էլ իրեն ծանոթ են, քանի որ միշտ միասին են գնացել նկարելու. «Մենք մի քանի նկարիչ ընկերներով էինք գնում նկարելու, բայց, ցավոք, նրանք հիմա չկան, միայն ես եմ մնացել: Հիմա նայում եմ՝ այս բոլոր նկարներն ինձ ծանոթ են, իսկ իմ նկարները չկան, բոլորը վաճառվել են, մնացել են ընդամենը հիսունը: Այս ցուցահանդեսն ինձ համար բարձրակարգ է, նման ցուցահանդեսներ մեզանում հազարից մեկ են լինում»:

    Համլետ Մինասյանի հարսը, ով բավականին հիշողություններ ուներ սկեսրայրի մասին, պատմում է. «Երբ անկախացանք, 1990-91 թվականին գոյություն ուներ Հայկական հիմնադրամ: Ես ու սկեսրայրս գնացինք ոսկերիչի մոտ. ինչ-որ բան պիտի պատվիրեինք: Իր նշանի մատանին տարել էինք, որ ոսկերիչն օգտագործի, նա էլ, երբ տեսավ ոսկե մատանին, ասաց. «Համլետ ջան, ափսոս է, մատանին տար, թող մնա, տուն է»: Անցավ մեկ շաբաթ, նա այդ մատանին տարավ ու տվեց Հայկական հիմնադրամին եւ սերտիֆիկատը ձեռքին ուրախ-ուրախ եկավ տուն, թե՝ ես, որպես անկախ Հայաստանի քաղաքացի, իմ պարտքը կատարեցի: Կարծես ինչ-որ բան էր շահել: Այդ մատանին այն ժամանակ գին ուներ այն առումով, որ մարդիկ իրենց ունեցածը վաճառում էին, որ ապրեին: Նա աշխարհի ամենաբարի ու հանգիստ մարդն էր: Եթե մենք նստած ճաշում էինք, սուսոփուս վեր էր կենում, մի բաժակ ջուր խմում, մի բաժակ էլ պիտի բերեր, հարսի մոտ դներ: Իրար հետ շատ մոտ էինք, սիրում էինք իրար հետ նարդի խաղալ, իհարկե, խաղում էինք գումարով, եւ մի օր էլ նա ինձ ահագին կրեց: Մի անգամ էլ նկար էր տուն բերել, որը պիտի տաներ սրահ, ուր նկարիչներն իրենց նկարները դնում էին: Տեսավ, որ երկար եմ նայում այդ նկարին, որտեղ Արարատն էր գարնանը, ասաց. «1000 ռուբլի տուր, այս նկարը տամ քեզ»: Բերեցի, տվեցի, վերցրեց, բայց էլի ետ վերադարձրեց՝ ասելով. «Սա պատվիրված է, ես քեզ համար կնկարեմ այս նկարից»: Բայց, ցավոք, այդպես էլ չհասցրեց»:

    Լիլիթ Եղիազարյան

    Scroll upScroll down
    1  2  3  4  5  6  7  8
    Նախորդ
  • Կապվեք մեզ հետ

    Հեռ +374 91 402 095
    Էլ-հասցե arm990@yahoo.com